«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել:

Ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ղեկավարության հետ հանդիպումներից հետո փորձառու մասնագետը որոշում է կայացրել փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը:

Վարդան Բիչախչյանը «Արարատը» գլխավորել էր 2020 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, եվրոգավաթներում հաղթահարել է նախնական մեկ փուլը:

Ակումբից հեռացել են նաև գլխավոր մարզչի երկու օգնականները` Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը: