Սահմանադրության օրվա առթիվ մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ

Այսօր՝ հուլիսի 5–ին, Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրը, 19:30-ինԱզատության հրապարակից մեկնարկելու է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Այս մասին գրում է «ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջը:

«Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան եւԱմիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցըմինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայիցմինչեւ Սախարովի անվան հրապարակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Քայլերթը կազմակերպում է «ՄԵՆՔ» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակմանհիմնադրամը։