«Այս տունը մեր ողբերգության մեջ միակ լույսն էր». ամերիկահայերի օգնությամբ 15 զոհվածի ընտանիք տուն է գնել. տեսանյութ

Ամերիկայում ստեղծված «Մեդունի» բարեգործական կազմակերպությունը, որը Հայաստանում զբաղվում է բժշկական ոլորտի բարելավմամբ, պատերազմից հետո սկսել է աջակցել նաև զոհերի ընտանիքներին, գրում է Ամերիկայի ձայնը:

Զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի կինը՝ Անի Գևորգյանը 2 երեխաների հետ այդ աջակցությամբ Երևանում ձեռք բերված տանն են ապրում արդեն: