Դավիթ Խաժակյանը՝ մայրաքաղաքում նախատեսվող տրանսպորտի սակագնի փոփոխության մասին

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գրում է.

«Քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով որոշելու խոստում տված իշխանությունը զլացել է անգամ հանրային քննարկում անցկացնել տրանսպորտային թանկացվող սակագների վերաբերյալ:


Ընդ որում հրապարակված թվերը սպեկուլյատիվ են: Օրինակ վերցնենք «365 օր» տոմսի արժեքը: 1000 ուղևորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկամ տոմսը՝ 110.000 դրամ: Ընթերցողին կթվա, որ, եթե տարեկան տոմս գնի, թանկացումը կկազմի 10 դրամ:


Ընդունենք միջին ուղևորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ շաբաթը 6 օր: Շաբաթական 12 տոմս, 1 ամսվա մեջ 48 տոմս և հետևաբար տարեկան 576 տոմս: Կլորացնենք դեպի վեր՝ 600 տոմս:
Այժմ 110.000-ը բաժանեք 600-ի և կտեսնեք, որ միջին ուղևորի համար մեկ տոմսի սակագինը կազմեց 180 դրամ:


Մեկ շաբաթից այս հարցը փորձելու են անցկացնել ավագանու նիստով: Ընդ որում սա արվում է շատ կասկածելի ֆինանսական սխեմայով և առանց տրանապորտային համակարգը մինչև վերջ բարեփոխելու»: