Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019թ. ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ անցնել Վրաստանից: Բայց առավել կարևոր է, որ 2020թ. արդյունքներով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից, այս սանդղակում ՀՀ-ն առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020թ. ՀՀ-ն լինելու է առաջինը, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը: Եվ այս դրոշը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին»,- ասաց վարչապետը: