Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուբեն Սիմոնյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: