«Այո»-ի տարբերանշանի մրցույթում հաղթողը հնարավոր է «գողացել է» 1991 թվականի լոգոն

Փետրվարի 25-ին «Այո» շտաբի կազմակերպված դրամահավաքի ժամանակ հայտարարվել էին նաև «Այո»-ի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթողների անունները: Garun Agency կազմակերպությունը ընտրվել էր որպես «Այո»-ի տարբերանշանի հաղթող՝ ստանալով 3 մլն դրամ:

Garoon

Gepostet von Rafayel Danielyan am Dienstag, 25. Februar 2020

Սակայն պարզվում է, որ առաջին տեղը զբաղեցրած տարբերակը հնարավոր է կրկնօրինակ լինի՝ պլագիատ։ Այսօր առավոտվանից համացանցում պտտվում է ճիշտ նմանատիպ լոգո՝ որն օգտագործվել է 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ։

Խնդրին արձագանքել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ֆեյսբուքի իր էջում տեղադրելով 1991 թվականի լուսանկարն ու կից գրելով. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի մրցանակային ընդհանուր ֆոնդը 6 մլն դրամ է, որից առաջին տեղը՝ 3 մլն, երկորրդ տեղը՝ 2 մլն և երրորդ տեղը՝ 1 մլն դրամ:

Փնտրվում է բնօրինակի հեղինակը։

Gepostet von Tigran Avinyan am Mittwoch, 26. Februar 2020

«Մեդիալաբը» փորձեց կապ հաստատել Garun Agency-ի հետ, սակայն կազմակերպության հեռախոսահամարներն անհասանելի են։