Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

🚈 Պատվիրակությանը հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝
👉դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև
👉լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ,
👉հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաև
👉երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներ ու
👉երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսներ։

🚈 Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է էլէկտրական տրանսպորտի հավաքման գործընթացին, դրա տարբեր տեսակներում գործածվող էլեկտրական տեխնիկային, տրանսֆորմատորներին, կոմպլեկտավորմամբ պայմանավորված արժեքին։

Նա ընդգծել է ՀՀ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկի հագեցման արդիականությունը՝ հավելեով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում “կանաչ տեխնոլոգիաների վրա”, ինչի համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես էլեկտրոբուսները։

Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը։