«Հայաստան» դաշինքը կմասնակցի Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին

«Հայաստան» դաշինքն անպայման  մասնակցելու է Երևանի քաղաքապետի  հաջորդ ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.

«Եթե լինեն ընտրություններ, գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»,-ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` Երևանում պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն.

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրությունների, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երևանում։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն խնդիր և մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ. միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել», ասաց երկրորդ նախագահը: