Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր սառնամանիքներ են մոլեգնում

Եվրոպական մի շարք երկրներում արտասովոր ցածր ջերաստիճաններ են հաստատվել: Այդ մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դանիայում ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերն իջել Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 15 աստիճան: Երկրի բնակիչներին նախազգուշացնում են ձյան տեղումների եւ մերկասառույցի մասին:

Ֆրանսիայի արեւելքում գտնվող 32 դեպարտամենտներում շարունակում Է գործել նարնջագույն՝ վտանգավորության նախավերջին մակարդակը՝ ձյան, մերկասառույցի եւ ցածր ջերմաստիճանի պատճառով: Առաջիկայում սպասվում Է մինչեւ մինուս 14 աստիճան: Նիդեռլանդներում կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, սպասվում Է տարածաշրջանի համար արտակարգ ցածր՝ մինչեւ մինուս 20 աստիճան ցուրտ: Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայում գրանցվել Է վերջին 26 տարվա ընթացքում հազվադեպ ցածր գիշերային ջերմաստիճանը. ջերմաչափի սյունն իջել Էր մինչեւ 22,9 աստիճան: Գերմանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել Է, որ փետրվարն ամենացուրց ամիսն Է դարձել երկրում 2012 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: