COVID-19-ի դեմ «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում Է ստացել

COVID-19-ի բուժման համար «Ֆավիպիրավիր» պատրաստուկը մշտական գրանցում Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ֆիսենկոն:

Սեպտեմբերին գերատեսչությունն ամբուլատոր կիրառում Է թույլատրել կորոնավիրուսային հիվանդության դեմ հայրենական երկու պատրաստուկների՝ միջազգային չպատենտավորված անվանմամբ «Ֆավիպիրավիր»-ին՝ «Ռ-Ֆարմ» ընկերության «Կորոնավիր»-ին, եւ «Պրոմոմեդ» ընկերության «Արեպլիվիր»-ին: Ավելի վաղ դրանք օգտագործել են բացառապես ստացիոնարներում հիվանդներին բուժելու համար

Վերջերս «Ֆավիպիրավիր»-ը ներառել են կենսականորեն կարեւոր դեղամիջոցների ցուցակի մեջ: Ռուսաստանում հայտնաբերվել Է COVID-19-ի մեկուկես միլիոն դեպք, ավելի քան 26 հազար մարդ մահացել Է, 1,16 միլիոնը՝ ապաքինվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: