«Որոշել եմ մասնակցել ափալ-թափալ կազմակերպված ընտրություններին» . Շարմազանովը ուղիղ եթեր է մտել

«Որոշել եմ մասնակցել ափալ-թափալ կազմակերպված ընտրություններին» . Շարմազանովը ուղիղ եթեր է մտել
«Որոշել եմ մասնակցել ափալ-թափալ կազմակերպված ընտրություններին» . Շարմազանովը ուղիղ եթեր է մտել

Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի:

Նման հայտարարություն է արել արձակված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով գրանցվել է ֆեյսբուքում եւ իր էջից առաջին ուղիղ եթերն է մտել:

Շարմազանովը հայտարարել է, թե այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: «Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»,- հայտարարել է Շարմազանովը: