Տեղի ունեցավ «Միլանո»-ի գործով հերթական նախնական դատական նիստը

Տեղի ունեցավ «Միլանո»-ի գործով հերթական նախնական դատական նիստը
Տեղի ունեցավ «Միլանո»-ի գործով հերթական նախնական դատական նիստը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:

Հայցվորը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը: Ցայժմ, ըստ կողմի, փոխհատուցվել է 5-8 մլն դոլար արժողությամբ գույքի 1/10-րդ մասից էլ ավելի քիչ: Փոխհատուցման պայմանագրում, ըստ կողմի, հաշվի չեն առնվել շինության 2-րդ, 3-րդ, նկուղային հարկերը և հողատարածքը: Կարդալ ավելին