Հայկական կոռուպցիան եվրոպական ծովում

Հայկական կոռուպցիան եվրոպական ծովում
Հայկական կոռուպցիան եվրոպական ծովում

Փետրվարի 5-ին հաղորդագրություն է տարածվել, որ Հայաստանի ԿԲ աջակցությամբ Եվրոպայի վերակառուցման ու զարգացման բանկը թողարկել է 2 միլիարդ դոլար արժողության դրամային պարտատոմսեր, որոնք կիրացվեն հայկական ֆոնդային բորսայում:

Աննախադեպ է, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը թողարկում է անվանական պարտատոմսեր հայկական դրամով եւ տեղաբաշխում դրանք հայկական ֆոնդային բորսայում: Բայց հարց է առաջանում, թե ինչն է գրավել ՎԶԵԲ-ին, որը կատարում է այդպիսի քայլ, այսինքն որն է դրա տնտեսական շահը մի երկրում: Ինչ ակնկալիքներով է ՎԶԵԲ-ը պարտքով փող վերցնելու ներդրողներից Հայաստանում, ուր է ուղղվելու այդ պարտքը եւ ինչ շահույթ է ստանալու ՎԶԵԲ-ը, որ հետո վերադարձնի նաեւ պարտատոմսերի գնորդների փողը՝ տոկոսով:

Ի վերջո, հարց է առաջանում, թե ովքե՞ր են լինելու այդ պարտատոմսերի գնորդները: Հազիվ թե հայաստանցի օլիգարխ-պատգամավորները եւ օլիգարխ-այլ պաշտոնյաները ՎԶԵԲ պարտատոմսեր ձեռք բերեն: Նրանք ունեն փողից փող սարքելու ավելի կարճ եւ հուսալի մեխանիզմներ՝ նրանք ձեռք են բերել իշխանությունը՝ փաթեթով, եւ այդ իշխանությունը ծառայեցնում են տնտեսական մրցակիցների հարցերը լուծելուն, ոլորտները մենաշնորհելուն եւ քվոտավորելուն, ու փողից շատ արագ եւ շատ մեծ փող սարքելուն:

Այնպես որ, նրանք ՎԶԵԲ-ին փող չեն տա: Իսկ ուրիշ ովքե՞ր ունեն այդքան փող, որ գնեն պարտատոմսերը: Դրանք կարող են գնել այն կազմակերպությունները, որոնք տնօրինելու են Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները, եթե դրանք մնան պարտադիր: Եթե չմնան էլ, ապա երեւի թե պետական հաստատություններում կիրառվելիք կամավոր-պարտադիր սկզբունքի շնորհիվ հնարավոր կլինի բավականաչափ փող կուտակել եւ դրանով գնել ՎԶԵԲ պարտատոմսեր:

Փաստացի կստացվի, որ ՎԶԵԲ պարտատոմսերը գնում են Հայաստանի քաղաքացիները: Բնականաբար հարց է առաջանում՝ գնում են, որ ի՞նչ անեն:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ քաղաքացիները գնում են իրենց կամքից անկախ, վարչական պարտադրանքով:

Զարգացման հեռանկարները կարող են տեղավորել երկու տարբերակ: Առաջինն այն կլինի, որ կենսաթոշակային ֆոնդերը, ձեռք բերելով ՎԶԵԲ թողարկած պարտատոմսերը, այդպիսով փաստացի օգնեն Հայաստանում ներդրումային նոր ալիքի ձեւավորմանը: Եվ եթե այդ ալիքը ուղղվի օլիգարխիկ տնտեսությանը զուգահեռ նոր որակի տնտեսական նախագծեր իրականացնելուն, այսպես ասած այլընտրանքային տնտեսական համակարգ ձեւավորելուն եւ այդ միջոցով նոր որակի տնտեսական ու քաղաքական ազդեցության կենտրոն ստեղծելուն, այդպիսով Հայաստանում առաջ բերելով իշխանությունը վերցրած օլիգարխիկ կապիտալի մրցակից համակարգ, ապա այստեղ Հայաստանի քաղաքացու շահը կարող է լինել ակնառու:

Եվ այդ դեպքում, քաղաքացին գուցե համաձայնի իր աշխատավարձի ինչ որ տոկոս հատկացնել քրեաօլիգարխիկ բուրգի մրցակից համակարգ ձեւավորելու գործընթացին, քանի որ դրանով փաստացի բացվելու է Հայաստանը:

Երկրորդ տարբերակը, որ կարող է պարունակվել հեռանկարում, այդ ամենի տրամագծորեն հակառակն է: Այսինքն, քաղաքացիներից պարտադիր, կամ կամավոր-պարտադիր սկզբունքով հավաքված փողը ոչ թե ուղղվում է քրեաօլիգարխիայի մրցակից բեւեռի ձեւավորմանը, այլ հենց այդ քրեաօլիգարխիկ իշխող համակարգի սնուցմանը, երբ ներդրումները կուղղվեն հենց օլիգարխիայի բիզնեսների պահանջարկի ձեւավորմանը, հանդիսանալով օլիգարխիայի գերշահութաբեր առաջարկի խթանիչ:

Ահա այդ իմաստով հարցն այն է, թե ՎԶԵԲ պարտատոմսերի վաճառքից ստացված փողով ինչ ներդրումաին ծրագրեր են ֆինանսավորվելու Հայաստանում: Կարդալ ավելին