Կապանցի Մերի Մեժլումյանը վերջապես սեփական բնակարան կունենա

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մարզպետարանում տան բանալիներ եմ հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։

Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով։

Շնորհակալություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բնակարանի գնմանն աջակցելու համար։»

Ապրելու և հաղթելու Մերիի պատմությունը սկսվեց 27 տարի առաջ, երբ ընդամենը 7 տարեկան էր,երբ 1990-ականների պատերազմի ժամանակ կորցրեց երկու ձեռքը և ոտքը: