ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

Հայաստան է ժամանել ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այսօր Հայաստանում իր առաջին հանդիպումն է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հեֆերնը Էդվարդ Նալբանդյանին է հանձնել է իր հավատարմագրերի պատճենը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, «շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը»:

© Medialab.am