Transavia ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի

Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից գործարկել է Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթերը:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: