Նիկոլ Փաշինյանը վաճառել է «Հայրենիք»-ի իր բնակարանը. Factor

Փաշինյանի բնակարանը վաճառվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնի դարձավ հենց այդ բնակարանում, որտեղ այսօր վարչապետի որդին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։

Թե ով է գնորդը և որքանով է բնակարանը վաճառվել՝ Աշոտ Փաշինյանը չբացահայտեց՝ նշելով, որ դա գնորդի համար անձնական տեղեկություն է համարվում։ Փաշինյանների բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կոչվող տարածքում։

Բնակարանի վաճառքի մասին մինչ այս խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ասուլիսներից մեկում ասել էր․ «Անկեղծ պետք է ասեմ՝ 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,- նշել էր նա: