«Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչված անձինք չեն ներկայացել ԱԱԾ

«Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչված անձինք չեն ներկայացել ԱԱԾ
«Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչված անձինք չեն ներկայացել ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա եւ նախկին չորս անդամներին այսօր հրավիրել էր հարցաքննության ծառայության քննչական վարչությունում փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում: Սակայն հրավիրվածներից ոչ մեկը չի ներկայացել ԱԱԾ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին «Սիվիլիթաս» հիմնադրամից:

Խորհրդի ներկայիս նախագահ, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր եւ խորհրդի մյուս անդամ` Կարինե Հարությունյանի բացակայությունը զբաղվածությամբ բացատրեց: Խաչատրյանը ասաց` ծանուցագիրը ուշ (ուրբաթ օրն) են ստացել, չեն հասցրել քննչական մարմնին տեղեկացնել երկուշաբթի օրվա իրենց ծրագրերի մասին: «Գալա»-ի սեփականատերը առաջին իսկ հրավերի դեպքում պատրաստվում է պնդել, որ ավելի վաղ տված իր ցուցմունքները խեղաթյուրվել են: Կարդալ ավելին