Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում. Եղանակը՝ Հայաստանում

Փետրվարի 19-ին Երևանում դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  ձյուն, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին, 21-ի գիշերը` առանձին շրջաններում, 20-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: