ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է Իրանի պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ. փոխանցում է RT-ն:
Բայդենի խոսքերով՝ Իրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ առանց վարանելու ուժ կկիրառի ԱՄՆ շահերի պաշտպանության համար:
Աղբյուրը՝ Factor.am