Մտորելու եւ հետեւություններ անելու վիճակագրություն. հանցագործությունների թիվն աճել է

«Ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 24164 իրավախախտում՝ 1974-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 12243 ոչ մեծ ծանրության հանցագործության դեպք՝ 682 դեպքով ավելի, քան քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 7613 միջին ծանրության հանցագործության դեպք՝ 417 դեպքով ավելի, քան քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 4044 ծանր հանցագործության դեպք՝ 820 դեպքով ավելի, քան քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 264 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 55 դեպքով ավելի, քան քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

Գրանցվել է սպանության 43 դեպք: 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է սպանության 34 դեպք:
Արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1021 դեմք, նախորդ տարվա 992 դեպքի համեմատ։

Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 518 դեպք, 105-ով պակաս, քան 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին:

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 1357 դեպք, 199 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին:

Արձանագրվել է 209 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 4 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին:

Արձանագրվել է խուլիգանության 309 դեպք նախորդ տարվա 219 դեպքի համեմատ։

Արձանագրվել է ավազակության 55 դեպք, նախորդ տարվա 41 դեպքի համեմատ, գողության 9276 դեպք նախորդ տարվա 7539 դեպքի համեմատ, խարդախության 1440 դեպք, նախորդ տարվա 1172 դեպքի համեմատ:

Արձանագրվել է բնակարանային գողության 1502 դեպք, նախորդ տարվա՝ 1223 դեպքի համեմատ։

233 դեպքով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

Արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 333 դեպք նախորդ տարվա 240 դեպքի համեմատ։

Արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 295 դեպք, նախորդ տարվա 468 դեպքի համեմատ:

Ընդհանուր առմամբ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 180 դեպքով։ Նախորդ տարվա 1334 դեպքի համեմատ արձանագրվել է 1154 դեպք։

Բնակարանային գողությունների և մահվան ելքով ՃՏՊ-ների տխուր վիճակագրությունը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրների հետ, որոնք թաքնված են մեր մտածողության, դրսևորվող վարքագծի և կրած արժեհամակարգի մեջ:

Բայց ինձ զարմացնում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի նվազման հանգամանքը։
Մի կողմից ուրախալի է, որ նվազում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, սակայն կառավարության հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում առնվազն այս փուլում պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը։
Պետք է բացահայտվեին տարիներ շարունակ կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, և նրանց թիվը առնվազն պետք է մի քանի անգամ գերազանցեր արձանագրված տվյալներին։
Միաժամանակ մտորելու տեղիք է տալիս նաև այն, որ 93 դեպքով ավելացել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը։

Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այս փուլում բավարար չէ»։

ՄՏՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՈՒՆ։ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵլ…

Gepostet von Նորայր Նորիկյան Norayr Norikyan am Dienstag, 14. Januar 2020