Շփման գծում ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, արձկաններ հավաքագրելու և օգտագործելու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերի, զորամասերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և շփման սահմանագիծը հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները, առանձին քաղաքացիական անձանց թիրախավորմամբ ականանետային-հրթիռահրետանային համակարգերի և ԱԹՍ կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում և Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների  հատկանիշներով հարուցված թվով 37 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ընդհանուր հրամանատարությամբ, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» եռակողմ համաձայնագրի, 1945թ. հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), 1974թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի  (պետությանզինվածուժերիներխուժումըկամհարձակումըայլպետությանտարածք), «բ» կետի (պետությանզինվածուժերիկողմիցայլպետությանտարածքիռմբակոծումըկամպետությանկողմիցայլպետությանտարածքիդեմցանկացածզենքիկիրառումը), «գ» կետի (պետությանզինվածուժերիկողմիցայլպետությանցամաքայինծովայինկամօդայինուժերիկամծովայինևօդայիննավատորմերիվրահարձակումը) և 1998թ. հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի կիրառմամբ ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:

Ադրբեջանի զինված ուժերը, վարելով ագրեսիվ պատերազմ, նպատակադրվել են ձեռք բերել ռազմական գերակայություն՝ կոպտորեն խախտելով 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի պահանջները (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի, այլ բարձրաստիճան հրամանատարների և քննությամբ դեռևս չպարզված մի շարք այլ զինծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը), 387-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական գործողություններում կամ զինված ընդհարումներում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում 2020թ. սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր գործին և նախաքննությունը շարունակվում է մեկ վարույթում։