Դեղի հետկանչ. ժամանակավոր դադարեցվել է «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն» դեղի շրջանառությունը

Դեղի հետկանչ. ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն» դեղի շրջանառությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

ԱԱՏՄ-ն իրազեկում է`«Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ աստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը: