Մարգարիտա Սիմոնյանի հեռուստաընկերությունը մարդ է փնտրում, ով կնկարահանի Արցախում վիրավորված ու պատերազմի պատճառով Արցախը լքած մարդկանց. Լրագրող

Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը գրում է.

«Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած հեռուստաընկերությունը Հայաստանում մարդ է փնտրում, ով իրենց համար կնկարահանի Արցախում վիրավորված մարդկանց ու պատերազմի պատճառով Արցախը լքած մարդկանց։ Պարզ է, թե ինչ նպատակներով է հայատյաց Սիմոնյանը օգտագործելու այդ կադրերը։ Փորձեցի կուլտուրական մերժել, բայց կարծես այդքան էլ կուլտուրական չի ստացվել 🙂

Խնդրանքս է բոլոր գործընկերներիս, դուք էլ մերժեք այս հայատյաց անձի ղեկավարած թիվիին։

Image may contain: text that says 'Hello. am producer for RT TV Channel. We are looking for fixer Amenia who could film for us people who are injured and who eft Karabakh because of war. Could you film for us? You Hello Lyudmila. Sorry, can't work for Margarita Simonyan who has hatred and enmity towards Armenians, Her impudence and inhumanity knows no bounds. am very sorry you have work with such person. Tell her that people in Armenia feel ashamed because of her. Thank you'

Շատերը գրում են, որ Սիմոնյանը պետք է Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչվի։

Գուցե պետությունը չկարողանա նման բան թույլ տալ, ավելին, երբ նրա ղեկավարած հեռուստաընկերությունից մարդ ուղարկեն Արցախ, գուցե Արցախի արտաքին գործերի նախարարությունը չկարողանա մերժել, բայց գոնե մենք՝ քաղաքացիներս, պետք է մերժենք սրանց, որ Մարգոն հասկանա, որ իր ատելությունը մեր նկատմամբ անպատիժ չի մնալու»։

Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած հեռուստաընկերությունը Հայաստանում մարդ է փնտրում, ով իրենց համար կնկարահանի Արցախում…

Posted by Arman Gharibyan on Wednesday, September 30, 2020