Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակված է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը՝ մանրամասնելով, թե ինչու Սինանյանը չի եկել ԱԺ:

«Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը վարակված է թագավարակով: Եվ երեկ իմացանք, որ գրասենյակի ղեկավարը նույնպես վարակվել է»,-ասաց Սիմոնյանը: