Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9 699 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 9 699-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 437 938-ի, մարտի 19-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,22 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 294 298 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 12 337-ով՝ մինչեւ 4 049 373:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի 91,2 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 443-ով՝ մեկ օր առաջվա 460-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 94 267 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,12 տոկոսի մակարդակում. հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: