Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը

Ճանապարհային նշանների կիրառմամբ՝ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը:

Ծրագիրը կմեկնարկի Փոքր կենտրոնից: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: