Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դժգոհել է կորոնավիրուսի համավարակի պատճառով Ղրիմում և Ադլերում իր համերգների չեղարկման համար։ Նա ասել է, որ մինչ այժմ տեղյակ չէ՝ արդյոք կայանալու են օգոստոսի վերջին ծրագրված իր համերգները։
«Ես չեմ հասկանում՝ ինչու կինոթատրոնում հնարավոր է հավաքել հանդիսատես, իսկ համերգասրահներում՝ ոչ։ Ինչու ինքնաթիռում չկա շախմատային դասավորություն, իսկ թատերասրահում նախատեսվում է», ինսթագրամի իր էջում գրել է արտիստը՝ նշելով, որ դերասանների խնդիրները օդում կախված են։
Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ ինքը ելույթ կունենա այդ երկու բնակավայրերում։