Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 11-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: