Միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից հետո խնդիրը կկարգավորվի. Արմեն Գրիգորյան

Միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից հետո խնդիրը կկարգավորվի։ Այդ մասին քիչ առաջ Հ1-ի եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ այժմ ընթանում են բանակցություններ և եթե դրանք հաջողություն չունենան, ապա ՀԱՊԿ միջամտությունից հետո անպայման հարցը կկարգավորվի։

Նրա խոսքով, կատարվածը տեղային նշանակության հարց չէ, այլ ավելի գլոբալ գործընթացների մաս է։

«Երբ մենք փոքր միջադեպի հարցով դիմում ենք միջազգային կազմակերպության, նշանակում է՝ դա տեղային հարց չէ։ Ադրբեջանը և նաև նրա դաշնակիցները ցանկանում են Հայաստանին դրդել պրովակացիայի։ Մենք, բնականաբար, բոլոր միջողները ձեռնարկում ենք, որպեսզի հարցը հնարավորչնս շուտ կարգավորվի», -հավելել է Գրիգորյանը։