Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկի, իսկ Արա Աղանյանը՝ փոքր բրոնզ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու փոխչեմպիոն Արա Աղանյանը:

Ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: 172 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Մրցումները շարունակվում են: