ՀՀ ամբողջ տարածքում առատ տեղումներ են.որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:

Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար: