Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում

Հեղինակ MediaLab

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա նյութեր է նախապատրաստում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին: