Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին․ Sputnik Արմենիա

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին․ Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին․ Sputnik Արմենիա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։ Օրբելյանն այս մասին տեղեկացրել է Sputnik Արմենիայի թղթակցին։

«Երեկ դատարան եմ դիմել Նազենի Ղարիբյանի դեմ հայցով` իմ պայմանագրի գործողությունն անօրինական կերպով դադարեցնելու, ինձ պաշտոնից (թատրոնի տնօրեն` խմբ.) անօրինական կերպով հեռացնելու հարցով, ինչպես նաև վարչապետի դեմ հայցով` կապված Ղարիբյանին նախարարի պաշտոնակատար նշանակելու որոշման հետ», – ըստ աղբյուրի ասել է Օրբելյանը։ Նա նշել է, որ Փաշինյանն իրավունք չուներ Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի պաշտոնակատար, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։