Էմանուել և Բրիջիտ Մակրոնների անունից ի պատիվ ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ՝ տրվել է պաշտոնական ընթրիք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի՝ տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա կշարունակվի փետրվարի 22-ին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: