Կասեցվել է «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի գործունեությունը

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ և հայտնաբերված մի շարք խախտումներով՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երկու ամիս ժամկետով։