Գեյերի դեմ ցույցին եղել են նաև գեյեր

Գեյերի դեմ ցույցին եղել են նաև գեյեր
Գեյերի դեմ ցույցին եղել են նաև գեյեր

Մոտ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ սույն թվականի նո­յեմբերի 15-18-ը Երևանում կանց­կացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆո­րումը: Օրերս դրա դեմ կազմակերպված ցույցին, պարզվեց, ներկա են եղել նաև գեյեր… Գեյեր, ովքեր ցույց էին անում գեյերի դեմ:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆո­րումի կազմակերպիչն է «Նոր սե­րունդ» ՀԿ-ն, որը գաղտնի է պահում ֆո­րումի անցկացման վայրը: Ըստ henaran.am-ի տեղեկության՝ մասնակցու­թյան հայտերի ներկայացման ժամկետը սպառվել է, նոր դիմողներին ասվում է, որ տե­ղերն արդեն զբաղված են: ՀԿ-ն այս պահին ոչ մի ինֆորմացիա չի տրամադրում ֆորումի վերա­բերյալ և նշում է, որ շուտով  իրենց կայքում պաշտոնական հայտարա­րությամբ կներկայանան: Ֆորումի անցկացման վայրը հայտնի է միայն մասնակիցներին:

Այս ֆորումի մասին լուրերը դեռ ամիս առաջ աղմուկ առաջացրին: Իսկ նախորդ երկու օրերին նույնիսկ փոքր ակցիաներ կազմակերպվեցին՝ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների սպասվող հավաքի:
Հատկանշական է, որ ակցիային մասնակցում էին այնպիսի անձինք, ովքեր պարբերաբար աչքի են ընկնում հենց հոմոսեքսուալ սկանդալներով:

Օրինակ, Հայաստանի Սոցիալիստական կուսակցության նախագահ, իրեն որպես եվրոսկեպտիկ և պահպանողական ներկայացնող Ռոբերտ Ահարոնյանը, ով հայտնի է իր ագրեսիվ հոմոֆոբիկ բառակապակցությամբ: Դա են փաստում բազմաթիվ սքրիներ ու հանրահայտ չաթային զրույցը արական սեռի ներկայացուցչի հետ:

Եվ մեկ այլ մասնակից՝ «Ազգային արժեքների պահպանության ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը, ով դեռևս 2014-ին պնդում էր, որ ՌԴ ինչ-որ կազմակերպության անդամներ, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց՝ վարակում ՁԻԱՀ-ով:

Հավելենք, որ այս թեմայի հետ անուղղակիորեն կապված հայտարարություն է տարածել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես, նա նշել է. «Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և  թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ  երևույթների  քարոզը  երեխաների շրջանում պետք է արգելվի»՝ նույնասեռականությունը դասելով այնպիսի վատթար երևույթների շարքին, ինչպիսիք են թմրանյութերը կամ պղծությունը: Այնինչ նույնասեռականությունը դեռևս 1990 թվականին հանվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից և այն համարեց մարդու սեռականության նորմալ դրսևորում:

Հեղինակ՝ sut.am