«Շիտակ սարերի ծուռ կերպարները»

«Շիտակ սարերի ծուռ կերպարները»
«Շիտակ սարերի ծուռ կերպարները»

Հունվարի 30-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլի Կարապետյանի` «Շիտակ սարերի ծուռ կերպարները» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Իր տեսակով յուրահատուկ միջոցառման ընթացքում կցուցադրվեն կերամիկական դիմակներ։ 

«Հայոց պատմության էջերում նկարագրվում է հայ ժողովրդի փոթորկոտ ճակատագիրը, նրա անցած փշոտ ու քարքարոտ ճանապարհը, որով անցել են նաև և ժողովրդին առաջնորդել այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեկը, Մոնթե Մելքոնյանը, Անդրանիկը Օզանյանը և շատ ու շատ մեծանուն հայ քաջեր: Նրանք բոլորն էլ ծուռ էին, քանզի կրողն էին Հայկ Նահապետի անհնազանդ գենի: Այդ գենը հպարտորեն կրում ենք նաև մենք՝ 21-րդ դարի «Հայկերս», ինչի մասին հիշեցին նաև ապրիլյան պատերազմի ժամանակ շատերը: Իսկ հուլիսյան դեպքերը վկայեցին այն մասին, որ հնարավոր չէ Հայկի զավակներին կոտրել և ճնշել, քանզի նրանք նույնիսկ պատրաստ են Հայրենիքի զոհասեղանին դնել իրենց որդիներին: Հիշենք և խոնարհվենք այն մարդկանց առջև, ում շնորհիվ այսօր ունենք պետություն, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:»,֊ասում է Լիլի Կարապետյանը։

Նա նշում , որ «Շիտակ սարերի ծուռ կերպարներ» կերամիկական դիմակների շարքը նվիրված է ՀՀ «անկախության» 25-ամյակին:

Նախագծում տեղ են գտել 47 դիմակ հայազգի քաջերի (Հայկ Նահապետից մինչև մեր օրերի հերոսները) , որ արծվի պես դարերով հսկել են իրենց տարածքը և կյանքը նվիրել ազատագրական պայքարին: Շարքից մեկ տասնյակը կներկայացվի Նարեկացի արվեստի միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի հունվարի 30-ից մինչև փետրվարի 5: 

Մուտքն ազատ է։