Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Որոշ լրատվամիջոցներ ոստիկանության տարբեր պաշտոնյաների նախընտրական գործընթացներում վերագրում են արարքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Հիշեցնում ենք, որ ոստիկանության բոլոր ծառայողներն ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում իրենց հստակ գործառույթներն իրականացնում են բացառապես օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում։

Խնդրում ենք ձեռնպահ մնալ անփաստարկ տեղեկատվություն տարածելու փորձերից և անհիմն լուրերով չապակողմնորոշել հանրությանը»։