Նախորդ տարի Սյունիքում 27 սուբվենցիոն ծրագիր էր հաստատվել․ տեսանյութ

Նախորդ տարի Սյունիքում 27 սուբվենցիոն ծրագիր էր հաստատվել 8,5 մլրդ բյուջեով։ Կապանի 6 սուբվենցիոն փաթեթներից, սակայն, միայն 1-ն է ամբողջությամբ ավարտվել, պատճառը համավարակն ու պատերազմն էին։

Մանկապարտեզների վերանորոգումից մինչև ջրագիծ և ճանապարհաշինություն. հիմա գործերն աստիճանաբար ավարտական փուլին են մոտենում։ Իսկ այս տարվա համար սուբվենցիոն 5 փաթեթ արդեն հաստատվել է. համայքն ու պետությունը պատրաստվում են ավելի քան 2 մլրդ դրամ ներդնել։

Այդ մասին հայտնում են կառավարությունից։