Շվեդ գիտնականները պնդում են, որ գլանդների կամ կույրաղիքի վիրահատական հեռացումը մանուկ կամ պատանի հասակում բերում է ավելի հասուն տարիքում ինֆարկտի ռիսկի մեծացման:
Շվեդիայի թագավորական ինստիտուտի գիտնականների խումբը` Իմրե Յանզիսկու ղեկավարությամբ Շվեդիայի բոլոր այն բնակիչների բժշկական քարտերը, ովքեր ծնվել են 1955-1970 թվակններին: Այնուհետեւ հետազոտողները կազմել են երկու խումբ. Գլխավոր եւ այն խումբը, որի մեջ են ներառվել այն մարդիկ, ում վիահատել են մինչեւ քսան տարեկան հասակը:
Արդյունքում պարզվել է, որ երկրորդ խմբի հիվանդները կյանքի հետագա 23.5 տարիների ընթացքում ավելի հաճախ են տառապել սրտի իշեմիկ հիվանդություններից եւ ինֆարկտից:
© Medialab.am