Մեդիափորձագետ Արթուր Պապյանը գրել է.
«Կիբեռանվտանգության զգուշացում
Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ՝ ուղարկված կեղծ էլ․ փոստային հասցեից՝
From: Nazeli Baghdasaryan [email protected]

Նամակը ներկայացվում է իբր վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից, սակայն պարունակում է մի շարք տառասխալներ և կասկածելի PDF կցորդ։
Եթե ստացել եք նման նամակ՝
• մի՛ բացեք կցորդը,
• մի՛ սեղմեք հղումների վրա,
• ջնջեք նամակը։
Խուճապի կարիք չկա. թեթև շունչ քաշեք և շարունակեք օրը։
PDF կցորդի տեխնիկական վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է։ Դրա մասին առանձին կգրեմ»։



















