Թուրքիայի ՌԾՈՒ-ն ստացել է տեղական արտադրության Aksungur հարվածային անօդաչուների առաջին խմբաքանակը.Factor

Թուրքական TUSAS ընկերությունը երկրի ռազմածովային ուժերի հրամանատարությանն է մատակարարել Aksungur հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ռազմարդյունաբերական վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Aksungur անօդաչու թռրող սարքերի առաջին խմբաքանակը տրամադրվել է ռազմածովային ուժերին։ Հայրենական հարվածային անօդաչուները TUSAŞ ընկերության արտադրության են, որոնք հաջողությամբ անցել են փորձարկումը։ Անօդաչուի թռիչքի առավելագույն տևողությունն առնվազն 50 ժամ է, թռիչքային բեռը՝ 750 կգ։ Բարի ճանապարհ»,- գրել է Դեմիրը թվիթերյան իր էջում։

Նշվում է, որ այս անօդաչուն մշակվել է կարճ ժամանակում Anka անօդաչու թռչող սարքի հիմքի վրա, այն նախատեսված է թշնամու թիրախների հետախուզության, դիտարկման և ոչնչացման համար։

Առաջին Aksungur անօդաչուի առաջին թռիչքն իրականացվել է 2019 թվականին, սարքի ակտիվ կիրառումը սկսվել է 2021-ի երկրորդ եռամսյակում։

Այս մասին հայտնում է factor.am-ը: