Ներքին Գետաշեն համայնքի շուկայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ

Ինչպես գիտեք, արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան կգործի միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում։

Սակայն, միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը եւ այս միջոցների կիրառման ռիսկայնությունը` շուկայի տնօրինության հետ քննարկման արդյունքում որոշվեց ժամանակավորապես կասեցնել շուկայի գործունեությունը։

Շուկան վաղը փակ է լինելու։»

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։