ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորությունը

Հեղինակ MediaLab

 Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգը ասաց հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

«ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ստոլտենբերգը:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները: