Այսօր Հայոց ցեղասպանության մասին խորհելիս հիշում ենք Ալիևի ռեժիմի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները․ Freedom House 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ գրառում է արել.

«Այսօր, երբ խորհում ենք Հայոց ցեղասպանության մասին, հիշում ենք Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների արշավը։ Մեր և մեր գործընկերների փաստահավաք զեկույցը մանրամասնում է այս խախտումների մասշտաբները»: