Որսագողերը հայտնաբերվեցին

Որսագողերը հայտնաբերվեցին
Որսագողերը հայտնաբերվեցին

Օգոստոսի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել Կապան քաղաքի 3 բնակիչներ` նրանցից մեկի «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 գլուխ` համապատասխանաբար 11 կգ և 15 կգ կշռով, բեզոարյան այծի միս:

Ըստ նրանցից մեկի բանավոր հայտարարության` այծերը ս/թ օգոստոսի 29-ին Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող «Գիրաթաղ» կոչվող տարածքից որսացել է ինքը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով, որն էլ թաքցրել է որսատեղում:

Պետությանը պատճառվել է մոտ 6.000.000 դրամի նյութական վնաս:

© Medialab.am