Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։

«Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները։ Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել»,- գրել է Ստեփանյանը։