«Ա1+»-ը հայց կներկայացնի ՀՌԱՀ-ի, Մեսրոպ Մովսիսյանը` Գրիգոր Ամալյանի դեմ

«Ա1+»-ը հայց կներկայացնի ՀՌԱՀ-ի, Մեսրոպ Մովսիսյանը` Գրիգոր Ամալյանի դեմ
«Ա1+»-ը հայց կներկայացնի ՀՌԱՀ-ի, Մեսրոպ Մովսիսյանը` Գրիգոր Ամալյանի դեմ

«Ա1+» հեռուստաընկերությունն արդեն երկու հայց է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գործողությունները: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը: Մովսիսյանն ասել է, որ այսքանով հեռուստաընկերության ղեկավարությունը չի սահմանափակվելու:
Անձամբ Մեսրոպ Մովսեսյանը ինքն է պատրաստվում դատական հայց ներկայացնել ընդդեմ Ամալյանի, որը վիրավորել եւ ըստ էության կեղծարար է անվանել իրեն` անհիմն եւ առանց դատարանի որոշման:
Հայտնի է դարձել, որ Փարիզում գործող ֆրանսիական «SOS-CAMPING-SERVICE» ընկերությունը, որի բաժնետիրոջը եւ մասնավորապես` Աննա Տանիելյանին, Ամալյանը համարել է մեռած հոգիներ, արդեն նամակով պատիվ են պահանջել Ամալյանից, իսկ ՀՌԱՀ-ից` հիմնավոր պատասխան, թե ինչո՞ւ չեն վստահել իրենց հավաստագրին, համաձայն որի պարտավորվում են կատարել 280 հազար եվրոյի ներդրում:

Այսօր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հայտարարել է, որ առկա ֆինանսական փաստաթղթերով, անգամ առանց երկու ընկերությունների խոստացած 120 հազար դոլար ներդրման, «Մելտեքս» ՍՊԸ-ն ապահովում էր մրցութային փաթեթի իրականացումը, մասնավորապես մրցութային փաթեթի տեխնիկական իրականացման համար անհրաժեշտ մոտ 680 հազար դոլարի փոխարեն «Ա1+» հեռուստաընկերությունը հիմնավորված ներկայացրել է 700 հազար դոլար ներդնելու վերաբերյալ փաստաթղթեր:

Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, որ այն իբր կեղծ փաստաթղթով ներկայացած կազմակերպություններն իրենց աջակցությունը «Ա1+»-ին ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել մրցույթից մի քանի օր առաջ եւ դեռ պետք է ճշտել, թե իրականում ի՞նչ նպատակ են հետապնդել այդ ընկերությունները:

«Իրենց շոու էր պետք , արեցին այդ շուն, որի համար դեռ պատասխան են տալու: Եթե նախկին մենք պայքարում էինք եթեր ունենալու համար, ապա այսօր Ամալյանը պատասխան է տալու իմ ու իմ բազմամյա գործընկերների բարի համբավն ու պատիվը արատավորելու, վիրավորելու համար»,-ասել է «Ա1+»-ի նախագահը:

© Medialab.am